▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շուշիի Մեղրեցոց եկեղեցում պեղումներ են կատարվում

Շուշիում գտնվող Մեղրեցոց եկեղեցում առաջին անգամ մեկնարկել են պեղման և մաքրման աշխատանքներ:

«Արցախպրես»­-ի   թղթակցի  հետ զրույցում տարածքում պեղումներ    իրականացնող  «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-­ի գիտական գծով փոխտնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Նժդեհ Երանյանն   ասել  է, որ  նպատակը եկեղեցու ուրվագիծը բացելն է:

«Եկեղեցին հիմնականում քանդել և բետոնապատել են: Մեր հիմնական ակնկալիքը եկեղեցու հիմքերն ուսումնասիրելն է: Կարևորն  այն  է, որ  եկեղեցու արևելյան պատն ու խորանը պահպանված են»,-­նշել է   Ն.  Երանյանը:

Նշենք, որ   Շուշիի    Մեղրեցոց Սուրբ Աստվածածին եկեղեցին   կառուցվել է 1833 թվականին Մահտեսի Հախումյանի ծախսերով Շուշիի վերին մասում համանուն թաղում։ Արձանագրություններում այն  հիշատակվում է,  որպես Սուրբ Ամենափրկիչ Մեղրեցոց եկեղեցի։ Աղոթասրահը  ուղղանկյուն ծավալատարածական հորինվածք է ունեցել։ Թաղակապ կամարները հանգում էին սրահի կենտրոնի չորս սյուների և երկայնական պատերի վեց որմնասյուների վրա։ ՈՒնեցել է երկու դուռ հարավային և արևմտյան կողմերից և 10 լուսամուտ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее