««Շուշիի հռչակագրում» հիշատակվում է «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը և նշվում է արդեն որպես կայացած փաստ, որ էդ «Զանգեզուրի միջանցք»-ով ամբողջ թուրքական աշխարհը կապվելու է իրար հետ, այսինքն՝ այն դիտարկվում է որպես նվաճողական քաղաքականության գործիք պանթուրքիսատական ծավալապաշտական ծրագրեր իրականացնելու համար»,- այսօր՝ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում՝ «Հայաստան» խմբակցության նախաձեռնած «Շուշիի հռչակագիրը» դատապարտող հայտարարության քննարկման ժամանակ, ասաց նույն խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը։ «Եթե մինչև 44-օրյա պատերազմը պանթուրքիստական մոտեցումը զուտ տեսական գաղափարական վեճի առարկա կարող էր դիտարկվել, ապա պանթուրքիզմը «Շուշիի հռչակագրով» ստանում է շատ առարկայական գործնական քաղաքականության տեսք, և իրենք արձանագրում են, որ Սյունիքի էդ միջանցքով իրենք քաղաքական և աշխարհագրական միասնական համակարգ են ստեղծելու»,- նկատեց Թևանյանը՝ ընդգծելով, որ դա սպառնալիք է Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Դիտեք նաև՝ |