Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Ապրիլյան դեպքերը շատ բան բացահայտեցին մեզ համար, իսկ ինչն ամենացավալին է՝ բացահայտեցին մեր հայտնիների, կամ ինչպես իրենք են սիրում իրենց անվանել, աստղերի իրական դեմքերը:
Շատ խոսվեց աստղերի ոչ տեղին սելֆիների, մեր բանակի ու տղաների հաշվին էժանագին փիարի մասին: Բայց ինձ համար պակաս զզվելի ու քննադատության արժանի երևույթ չէ նաև շատերի լռությունը: Պետք է գտնել ոսկե միջինը` բանակի հաշվին սեփական անձը չգովազդելու և հայրենիքի ճակատագրով անտարբեր չերևալու միջև:
Եթե դու հայտնի դեմք ես, և ունես լսարան, երկրպագուներ, ովքեր հետևում են քեզ և ինչ-որ հարցերում նմանակում, ապա պարտավոր ես միշտ լավ օրինակ ծառայել: Հիմա կասեք էլի կպել ես այս խեղճ ու կրակ աղջկան, բայց դե չեմ կարող չասել: Շուշաննա Թովմասյան ջան, քեզ հետաքրիր չէ՞ ինչ է կատարվում սահմանում, թե՞ վայել չէ այդ մասին էջերումդ խոսես ու գրես: Չի կարելի նման կարևոր պահի միայն սերիալներից ու ֆոտոսեսիաներից լուսանկարներով կիսվել: Քո սերիալի նկարահանող խումբը սահման այցելեց ու այնտեղ նկարահանումներ արեց, դու անգամ այդ մասին չգրեցիր, չգնացիր նրանց հետ: Չէ որ լսարանի կողքը լինել չի նշանակում միայն նրանց լուսանկարներ հրամցնել, կողքը լինելը երբեմն էլ պետք է հասկանալ ուղիղ իմաստով:
Ու էլի բախվում ենք նրա ոչ պրոֆեսիոնալիզմի և հոգեբանությունից տարրական գիտելիքներ չունենալու հետ: Գիտեն,որ լավ նվնվալ ու կոկորդիլոսի արցունքներով լացել գիտեն, վերջ, դերասան են ու ինքնակրթվելու և մարդկային որակների վրա աշխատելու կարիք չկա:
Աղբյուրը՝ Աննա Սմբատյան
BlogNews.am