▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շուշան Երիցյանը, Մերի Հակոբյանը, Իրինա Հարությունյանը և այլք՝ քրեական նոր դրամայում՝ «Քավարան»

Դիտեք նաև՝

Blognews.am-ը գրում է. Ի՞նչ կլինի, եթե Դադիձորում անմոռանալի Նոր տարի անցկացնելու առաջարկ ստանաք: Իհարկե, արտասովոր և գրավիչ առաջարկը կգրավի, բայց երբեք չեք գուշակի՝ ինչ սարսափելի մղձավանջում կհայտնվեք, երբ պարզվի, որ Դադիձորը պարզապես հորինված վայր է, որտեղ 10-ից ավելի հանգստացողներ կենաց-մահու կռիվ են տալիս, պայքարում ողջ մնալու համար:

Սա Յուքոմ ցանցում հեռարձակվող «Արմենիա Պրեմիում» հեռուստաալիքի նոր «Քավարան» քրեական դրամայի սյուժեն է: 20 մասից բաղկացած դրաման եթերում կլինի մարտի 6-ից: Սցենարի հեղինակն է Անահիտ Շահսուվարյանը, ռեժիսորը՝ Հարութ Շատյանը, բեմադրող օպերատորը՝ Հրաչ Մանուչարյանը: Կայքի հետ զրույցում հեռուստասերիալի պրոդյուսեր Արա Բաղդասարյանը նշում է. «Հեռուստաշուկայում այս ֆորմատի նախագիծ դեռ չկա: Վստահ ենք՝ հեռուստադիտողին դուր կգա, քանի որ թե՛ սցենարը, թե՛ դերասանական կազմը և թե՛ տեսարանները ինտրիգային են, ինչը մինչև վերջ  լարված կպահի հեռուստադիտողին»:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее