▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շուրջ բոլորս դիակներ, մարդկանց մոխիր, վատ հոտ, մի խոսքով, իսկական դժոխք. Վարդան Սարգսյան

Blognews.am-ը գրում է. Հայաստանում ապրող հնդիկներին դուր չէր եկել, որ «Տնից հեռու» հաղորդման ժամանակ ցուցադրվել էր Հնդկաստանի հետնախորշերը և ոչ միայն: Նրանք սպառնացել էին Վարդան Սարգսյանին, որ եթե շարունակի ներկայացնել նման կադրեր, նա կարող է լուրջ խնդիրներ ունենալ:

«Այս պատերազմները կարծես հանդարտվեցին, քանի որ նրանք տեղեկացան, որ մյուս սերիաներում եթե է հեռարձակվելու մաքուր և պատմամշակութային վայրերը: Այնպես որ ամեն բան այնպես չէր, ինչպես նրանք կարծում էին և հիմա նրանք էլ դարձել են ծրագրի երկպագուները»,-պարզաբանել է Վարդանը:

Այս անգամ Վարդանը կայքին պատմել է  Հնդկաստանի Վարանասի սուրբ քաղաքի մասին, թե ինչպես են մահացած մարդկանց այրում այնտեղ, ի դեպ՝ հայկական հեռուստաընկերության պատմության մեջ այս ամենը ներկայացվում էր առաջին անգամ.

«Բոլորը երազում են մահանալ հենց այնտեղ, իսկ մահանալուց հետո երազում են, որ իրենց դին այրեն այդ քաղաքում և ես վերջապես հասա այդ քաղաք, ոստիկանությունից շատ դժվարությամբ ստացա թույլտվություն և սկեցի նկարահանումները: Ահավոր էր, շուրջ բոլորս դիակներ, կրակներ, մարդկանց մոխիր, վատ հոտ, սոված կենդանիներ, Գանգեսի կեղտոտ ջրերում անթիվ անսահման մարդիկ, ովքեր լողանում էին, լվանում ատամները, խմում ջուրը, որտեղ քիչ առաջ դիակ էին մտցրել, դա սարսափելի էր, նույնիսկ քաղաքի պատերին մահացած մարդկանց նկարներ կային, դրան գումարած, ցեխ, անձրև, տոթ, մի խոսքով իսկական դժոխք: Նույնիսկ եթե ինձ հիմա մեկ միլիոն դոլար գումար տան Վարանասի չեմ վերադառնա»:

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее