▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սուրենը միշտ պատրաստ էր բոլորին օգնել, իսկ մենք չկարողացանք նրան փրկել. Աշոտ Սարգսյան

Արդեն տեղեկացրել ենք այն մասին, որ երեկ գիշերը Վալենսիա քաղաքի հիվանդանոցներից մեկում երկարատև հիվանդությունից հետո մահացել է հայտնի ռեժիսոր-պրոդյուսեր Սուրեն Թադևոսյանը:

Դժբախտ դեպքի մասին Life.panorama.am-ը խոսել է «Individuum Casting Production» ընկերության հիմնադիր Աշոտ Սարգսյանի հետ, ով Սուրեն Թադևոսյանի ընկերներից է: Կայքի հետ զրույցում Աշոտ Սարգսյանը հուզված նշել է, որ ընդամենը րոպեներ առաջ է տեղեկացել ընկերոջ մահվան մասին.

«Վերջին օրերին Արցախում եմ ու էստեղ մի փոքր դժվար է համացանցից օգտվելը, ադյունքում մի քանի րոպե առաջ հաջողվեց ֆեյսբուքի միջոցով տեղեկանալ ընկերջոս մահվան մասին»,- նշել է Աշոտը՝ հավելելով, որ Սուրեն Թադեւոսյանի հետ վերջին անգամ խոսել է Ամանորին, որից հետո Սուրենը մի քանի անգամ ինսուլտ է ստացել.

«Լուրը լսելուց հետո մի պահ ուղղակի քարացա, մի տեսակ չես պատկերացնում, չես հավատում… Սուրենի նման մարդիկ իսկապես քիչ են, շատ էմոցիոնալ էր, բռնկվող, բայց ոչ քինախնդիր, նա միշտ պատրաստ էր բոլորին օգնել, նա միշտ մեր կողքին էր, իսկ մենք չկարողացանք ոչինչ անել, չկարողացանք նրան փրկել, քանի որ արդեն մեզնից ոչինչ կախված չէր, նրա փրկությունը միայն Աստծո ձեռքերում էր: Բժիշկներն ասել էին, որ հատկապես վերջին ամիսներին ստացած ինսուլտից հետո հավանականությունը քիչ էր, որ Սուրենը դուրս կգար այդ վիճակից, բայց մենք հույսներս չէինք կորցնում»,- նշել է նա:

Վերջերս լուրեր տարածվեցին, թե Սուրեն Թադեւոսյանին օգնություն ցուցաբերելու համար գումար է հարկավոր, ինչը այդ լուրերից օրեր հետո հերքեց Սուրենի եղբայրը: Այս թեմայի շուրջ Աշոտ Սագսյանը պատմել է.

«Սուրենը բուժումը ստանում էր Իսպանիայի հիվանդանոցներից մեկում, որն ուներ իր հատուկ կարգերը: Դրանց համաձայն՝ Սուրենը բուժում ստանում էր պետության հաշվին, իսկ նման դեպքում կողքից օգնությունը կխագարեր եւ պետությունը կարող էր հրաժարվել ծախսերն իր վրա վերցնելուց: Սա պատճառ դարձավ, որ Սուրենի եղբայրը հայտարարեց՝ ոչ մի դրամական օգնության կարիք չկա»:

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее