▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սուրեն Պապիկյանը` ****-սկանդալի կենտրոնում է. ԶԼՄ

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը սկանդալի կենտրոնում է հայտնվել։ Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն իբրև թե ներգրավված է էլիտար սպա-սալոնների կազմակերպման մեջ, որտեղ նաև սեքս-ծառայություններ են մատուցում, այդ թվում՝ անչփահասենրի մասնակցությամբ։

«Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝ ըստ «Արմենիա Դեյլի»-ի՝ օգտագործելով իր պաշտոնական դիրքը՝ Պապիկյանը ոչ միայն հովանավորում էր ցանցին, այլև ապահովում էր հաճախորդների հոսքը պաշտոնյաների և իրավապահների շրջանից․ «Այսպիսով, նա ստեղծել է շանտաժի և փոխադարձ պարտավորությունների համակարգ, որը թափանցել է ամբողջ պետական ապարատ: Փաստացի՝ մամուլը գրում է Սուրեն Պապիկյանի առերևույթ հանցավոր գործունեության մասին»։

ՀՀ պաշտպանության նախարարությունը արձագանքել է այս լուրերին:

«Անհայտ ծագման և նոր ստեղծված կայքում, այդ թվում նաև ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներում, տարածվում են ՀՀ պաշտպանության նախարարին վերագրվող տեղեկություններ, որոնք ոչ միայն իրականության հետ որևէ աղերս չունեն, այլև աբսուրդի ժանրից են։ Դրանք «ապատեղեկատվություն» որակելը նույնիսկ մեծ ցանկության պարագայում անհնար է:
Նշված նյութի սկզբնաղբյուրի և բոլոր այլ տվյալները փոխանցվել են ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը՝ հետագա ընթացքավորման նպատակով։
Պաշտպանության նախարարությունն իր հերթին համապատասխան գործընթացներ կձեռնարկի (ներառյալ հավատարմագրման դադարեցումը) ՀՀ-ում գործող այն լրատվամիջոցների նկատմամբ, որոնք, հավատարմագրված լինելով պաշտպանության նախարարությունում, տարածում են այդ կեղծ, ակնհայտ զրպարտչական բնույթի տեղեկությունը՝ հղում անելով անհայտ ծագման կայքին և ադրբեջանական լրատվամիջոցներին»։

Հավելենք, որ «Փաստինֆո»-ն նաև գրել էր, թե մեկնաբանության համար դիմել էր դատախազությանը,որտեղից գրավոր հարցում էին  պահանջել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее