▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված 2-ամյա երեխան վերակենդանացման բաժանմունքում մահացել է

Մայիսի 27-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրում։ Շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը  քաղաքի տներից մեկից «սրտի կանգ» ախտորոշմամբ բժշկական կենտրոն  է տեղափոխել մի երեխայի, ով այնուհետև տեղափոխվել է Երևանի «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոց։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները  պարզել են, որ երեխան Արմավիրի մարզի բնակիչ 2-ամյա Է․ Ե․-ն է, ով մայիսի 28-ին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է։ Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Քննիչի հանձնարարականով՝ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее