▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում 5 տարեկան երեխա է մահացել

Araratnews.am-ը գրում է. Երեկ՝ նոյեմբերի 12-ին, մանկամահացության դեպք է  գրանցվել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում: Մեզ հայտնի դարձավ, որ մահացած երեխան Վեդի քաղաքից էր:

Երեխայի մահվան դեպքը  հաստատեց «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Դավիթ Դալլաքյանը: Վերջինս ասաց, որ երեխան ունեցել է առողջական լուրջ խնդիրներ եւ իրենց մոտ է տեղափոխվել շատ ծանր վիճակում: «Ունեցել է հորմոնալ խնդիրներ, որի համար մշտապես դեղեր է ստացել եւ ստանալու էր մինչեւ իր կյանքի վերջը եւ շատ ծանր վիճակում տարվել է Վեդիի հիվանդանոց: Երբ այնտեղից ցանկացել են տեղափոխել մեզ մոտ, ճանապարհին արդեն իսկ սրտի կանգ է գրանցվել, հետ են վերադարձել Վեդիի հիվանդանոց, այնտեղ երեխան ինկուբացվել է, հետո Երեւանից ռեանիմատոլոգների բրիգադը գնացել  է, բերել երեխային: Առաջին իսկ րոպեից նա տերմինալ վիճակում է եղել եւ մի քանի օր այստեղ մնալուց հետո մահացել է»,- ասաց Դալլաքյանը, հավելելով, որ հույս միշտ էլ կա, սակայն նրա դեպքում այն շատ քիչ է եղել: «Ամեն ինչ արվել է այդ երեխայի համար, ինչ անհրաժեշտ է, բայց, ցավոք սրտի, հնարավոր չի եղել նրան փրկել»,- ասաց բժշկական կենտրոնի փոխտնօրենը:

Մահացած երեխան 5 տարեկան էր:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее