▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սուպեր Սաքոն Մեքսիկայից շտապ տեղափոխվել է Երևան և սրտի ստենտավորման ենթարկվել

Ամերիկաբնակ երգիչ, ռեփեր Սուպեր Սաքոն կեսգիշերին հրատապ կերպով Մեքսիկայից Երևան է տեղափոխվել և ենթարկվել սրտի անոթների ստենտավորման:

Այս մասին ՍթարՆյուզ-ն է գրում ու նշում, որ իր ունեցած հավաստի տեղեկությունների համաձայն`ռեփերի մոտ եղել է սրտի ուժեղ ցավ և ծակոցներ:  Հիվանդանոցում պարզ է դարձել, որ ռեփերի սրտի անոթներն 90 տոկոսով փակ վիճակում են եղել: 

Սուպեր Սաքոյի մենեջեր Լիլիթ Գալստյանը հաստատել է տեղեկությունը` նշելով, որ ամեն ինչ արդեն անցյալում է և բժիշկների շնորհիվ ու ճիշտ ժամանակին ժամանելու արդյունքում անդառնալի հետևանքներ չեն եղել:

«Այս պահին կարող եմ հստակ ասել, որ վիրահատությունը լավ է անցել, Սաքոն հիմա հիվանդանոցում է`բժիշկների հսկողության տակ, այլ մանրամասներ չեմ կարող հաղորդել»,- նշել է նա:

Ավելի ուշ ռեփերը հիվանդանոցից լուսանկար է հրապարակել ու գրել՝ այսիսով, ստենտավորել եմ գլխավոր օրգանս:

 

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее