▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սուպեր Սաքոն բնակարան կնվիրի վանաձորցի ընտանիքին

Armtimes.com-ը գրում է. Սուպեր Սաքոն ու համաշխարհային հիթ դարձած «Մի գնա» երգի հեղինակ Արտակ Արամյանը առաջիկայում բնակարան կնվիրեն Վանաձորի անապահով ընտանիքներից մեկին:

Այս տեղեկությունը հաստատեց Արտակ Արամյանը, նշելով, որ մտահղացումը եղել է անձամբ Սուպեր Սաքոյից. «Սուպեր Սաքոն նպատակ ուներ բարեգործություն անել, ու քանի որ «Մի գնա» երգի հեղինակը վանաձորցի է, Սպիտակցի Հայկոն` լոռեցի, որոշվեց, որպեսզի այդ ամենն արվի մեր քաղաքում` Վանաձորում»,- ասաց Արտակ Արամյանը, նշելով, որ ընտանիքը կա, բնակարանը գնվել է, ներկա դրությամբ վերանորոգման աշխատանքներ են տարվում, որպեսզի բնակարանը պատշաճ վիճակում նվիրեն տան տերերին:

Արամյանը չցանկացավ այլ մանրամասներ հաղորդել, թե ում է տրվելու բնակարանը, միայն հայտնեց, որ բազմազավակ ընտանիք են:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կարդացեք նաև՝ Սուպեր Սաքոն ապացուցում է, որ «Մի գնա» երգի հեղինակային բոլոր իրավունքներն իրենն են

Սուպեր Սաքոյից ոչ ոք չի կարող խլել «Մի գնա» երգի հեղինակային իրավունքը. երգի հեղինակ

Աշխարհին ապացուցեցինք` հայի երգը կարող է առանց տեսահոլովակի էլ հիթ դառնալ. «Մի գնա»-ի հեղինակը `երգի հաջողության մասին


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее