Ռեփեր Սուպեր Սաքոն այսօր Աժ-ում էր։ Նա, ինչպես հայտնի է, Աժ նախագահ Ալեն Սիմոնյանի ընկերն է։ Հավելենք,որ ինքը՝ Սուպեր Սաքոն իր սոցցանցերի էջերում հրապարակել է կադրեր ԱԺ-ից։ *** |
«Ինչո՞ւ եք որոշել ներկա գտնվել ԱԺ նիստին»,- «24Նյուզ»-ի լրագրողը հարցրել է ռեփեր Սուպեր Սաքոյին, ով այսօր այցելել էր ԱԺ։ «Պատահական, ես միշտ ուզեցել եմ ներկա լինել Ազգային ժողովում, էսօր պարոն Սիմոնյանի հետ որ խոսում էի, հրավիրեց»։ Արդյո՞ք սա ենթադրում է, որ դուք աջակցում եք ՔՊ-ին, հետաքրքրվել է լրագրողը։ «Ես պոլիտիկայի մեջ չկամ, ես երաժիշտ եմ, բոլորին սիրում եմ, ընդդիմությանն էլ եմ սիրում, նրանց մեջ էլ ունեմ ընկերներ, անուններ չհարցնեք, ես նախկին իշխանության հետ էլ եմ շփվել։ Ալենի հետ մենք լավ ընկերներ ենք»,- ասել է Ռեփերը՝ չպատասխանելով քաղաքական հարցերին։ «Պատմությունը ցույց ա տալիս, որ լիքը պետություններ ենք կորցրել, բայց հիմա ես կորցնելու մասին չեմ մտածում, այլ ոնց կարանք ավելի զարգացնենք մեր ունեցածը, մեր երկիրը, մեր ապագան՝ երեխեքի համար։ Ես կուզենայի կախարդական մի ուժ ունենայի, որ էդ ամեն ինչը հետ բերեի, էդքան զոհեր չունենայինք։ Շատ ցավալի ա էդ ամեն ինչը, բայց ուզում եմ գնանք առաջ։ Ես ուզում եմ, որ մեր ազգը հավաքվի իրար, մենք խմբավորված չենք որպես ազգ, շատ ա բաժանված, և ես երազում եմ, որ ընտրությունները լինեն-չլինեն, կապ չունի, ապագայում ուզում եմ իմ ազգը միասնական լինի, իրար միանան, իրար օգնեն, ոչ թե սենց իրար միս ուտենք, հերիք ա էդ ամեն ինչը, կապ չունի իշխանությունը ներկա, ապագա, անցյալ է, ուզում եմ ազգս բռունցքի նման պինդ լինի»,- ասել է ռեփերը։ |
«Սուպեր Սաքո, պրիվետ». Ալեն Սիմոնյանը՝ ԱԺ դահլիճում ողջունեց ընկերոջը
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Շոու-բիզնես далее

далее
далее

далее

далее

далее

далее