▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սուպեր մամա 2»-ը չի նկարահանվի.Հայկ Մարությանը փորձում է օգնել Արցախի սահմանմերձ գյուղերին

Armtimes.com-ը գրում է.

«Սուպեր մամա 2» կատակերգության աշխատանքները դադարեցվել են քառօրյա պատերազմի պատճառով, եւ այս տարի այլեւս չեն շարունակվի: Ֆիլմի պրոդյուսեր Հայկ Մարությանն ապրիլի սկզբներից մինչեւ մայիսի 18-ն ընդգրկված է եղել Արթուր Ալեքսանյանի «5165» կամավորական ջոկատում եւ պարբերաբար գնացել է դիրքեր: կայքի հետ զրույցում նա նշեց, որ թեեւ իրավիճակը հանդարտվել է, աշխատանքները վերսկսելը հիմա նպատակահարմար չէ:

«Այդ իրադարձությունների պատճառով մեր թիմում ոչ ոքի մոտ տրամադրություն չկար, իսկ ֆիլմը հումորային է, եւ պետք է տրամադրություն ունենաս, որ զբաղվես դրանով, սակայն բոլորիս ուղեղներն այլ ուղղությամբ էր աշխատում, հիմա էլ ֆիլմի համար արդեն ուշ է, այլ պրոեկտներով կզբաղվենք»,-ասաց Հայկ Մարությանը:

Դերասանը պարզաբանեց, որ նոր ծրագրերը դեռ նախագծման փուլում են, եւ առայժմ հստակություն չկա, թե դրանք ինչ ձեւաչափով են լինելու եւ երբ: Հնարավոր է՝ ինչ-որ հաղորդում լինի:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее