▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սոսո Պավլիաշվիլին տեսաուղերձ է հղել Բաքվից

Արդեն տեղեկացրել ենք, որ նոյեմբերի 30-ին Բաքվում՝ Հեյդար Ալիևի պալատում, տեղի է ունեցել երգիչ Սոսո Պավլիաշվիլիի բարեգործական համերգը:

Դրանից հետո  Instagram-ում Սոսո Պավլիաշվիլին տեսաուղերձ է բեռնել, որտեղ շնորհակալություն է հայտնել համերգի կազմակերպման համար։ «Բարի առավոտ հիանալի Բաքու քաղաքից, Կասպից ծովի ափից։ Երեկ այստեղ թեժ էր, ուրախ։ Երախտապարտ եմ նրանց, ովքեր մասնակցեցին համերգին՝ հանդիսատեսին, անվտանգության աշխատակիցներին, երաժիշտներին, անձնակազմին և երեխաներին, որոնց երեկ այցելել ենք… Ես սիրում եմ ձեզ և հպարտանում ձեզանով, և թող, որ հարևանների միջև լինեն լավ ճանապարհներ, այլ ոչ թե խրամատներ»,- ասել է երգիչը։

Հիշեցնենք, որ Բաքվում ելույթ ունենալու երգչի մտադրությունը բուռն քննարկումներ էր առաջացրել համացանցի ադրբեջանական տիրույթում։ Նրա դեմ արշավ էր սկսվել՝ պահանջելով ներողություն խնդրել Լեռնային Ղարաբաղ այցելության ու համերգի համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее