Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Սոս Ջանիբեկյանը անցավ Մկոյի՝ վիզուալ «Թիմ»:
Մի քանի օր առաջ գրել էի, որ Մկոյի՝ «Փախիր կամ ամուսնացիր» ֆիլմը Հայկոյի կարգին պատասխանն էր՝ նշելով, որ ոչինչ պատահական չէր ու ամեն ձև էլ դա հասկացվում էր: Այսօր արդեն չի ուշանում այդ պատասխանի հիման վրա ձևավորվել վիզուալ ու ոչ պատոնական թիմեր:
Այսօր Սոսը ստատուս է գրել. ««Փախիր կամ ամուսնացիր» ֆիլմը կարծում եմ այսօրվա հայկական շուկայում եղած ֆիլմերից ամենահաջողվածներից է»... Մի՞թե սա չի նշանակում, որ Սոսը պրյամոյից ասումա, որ Հայոյի ֆիլմերին Մկոյի ֆիլմը կրում է ու, ավելին ասեմ, սրանից բացահայտ ասել չի լինում:
Ի՞նչ է նշանակում. «Մինչ այսօր» բառակապակցությունը...Դե բա էտ եմ ասում էլի, մինչև այսօր բոլոր հայտնի երկու ֆիլմերը մեյդան է հանել կարգին Հայկոն /էն մի երկու սուտի մուտի ու ոչ հայտնի ֆիլմերի մասին չեմ խոսում... Մեկ էլ 2014 թվի poker.am ու նմանատիպ ֆիլմերի մասին հաստատ չի էլ հիշում Սոսը:ՃՃ/:
Կարճ ասած՝ շուտով սպասենք Հայկոյի «թիմակցի» պատասխանը Մկոյի «թիմակցին»: Ու եթե մեկը կա, որ հավատում է նրան, թե էս ամեն ինչը ուղղակի զուտ պատահականությունա, վստահ եմ, որ նա փոքր ժամանակ էլ «հոգի է կանչել»:
Հայկո Մկո անուղղակի բանավեճը նոր ու հետաքրքիր ֆոն է ստանում. Սոսի կալիբրի մարդու ձեռով բաներ լսցնելը արդեն իսկ Մկոյի կողմից «շախ էր», սպասենք կամ «մատ»-ին, կամ՝ հետքայլին: