▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սոս Ջանիբեկյանի զայրացած գրառումը կարմիր գծերի վերաբերյալ

Դերասան Սոս Ջանիբեկյանն իր զայրույթ է արտահայտել Երևանում կայանատեղերի բացակայության պատճառով: Նա բարձրաձայնել է այն մասին, որ երբեք չի կարողանում հարմար կայանատեղի գտնել, թեև միշտ վճարում է կարմիր գծերի համար: Այդ մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքի իր էջում:

«Որպես Երևանի քաղաքացի, որ ամեն տարի վճարում եմ Երևան քաղաքի կարմիր գծերի կայանատեղման կայանելու իրավունք ձեռք բերելու համար ու 25 րոպե ազատ կայանատեղ չգտնելուց հետո, տեսնում եմ ազատ տեղ, ուրախանում եմ, գալիս եմ, որ կանգնեմ, ասում են. «Էս խանութինն ա, չես կարա կայնես»: Քոռ ու փոշման գնում եմ՝ ուրիշ տեղ կանգնելու, ընդեղ էլ ասում են. «Ապե՛, է՞ս օբեկտ ես մտնելու»: Ասում եմ. «Եթե թողես կանգնեմ, մի հատ քո խաթր կմտնեմ»: Ասում ա. «Չէ՛, ուրեմն չես կարա կայնես: Խնդրում եմ՝ հիմա ասեք՝ ես ու՞մ հասցնեմ իմ քաղաքացու անարդարությունից ծնված վրդովմունքը»,- գրել է նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее