▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«SOS. Երևանի քաղաքապետարանը որոշել է հատել Ամիրյան փողոցի բոլոր ծառերը». Էդուարդ Հայրումյան

Ակտիվիստ Էդուարդ Հայրումյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով. «Երևանի քաղաքապետարանը՝ Արմեն Բեգոյանի ձեռամբ, որոշել է հատել Ամիրյան փողոցի բոլոր ծառերը։
Այդ մասին տեսանյութը կանաչապատում հիմնարկի պաշտոնական էջը տեղադրել էր մոտ մեկ ժամ առաջ և ջնջել այն՝ անմիջապես իմ ահազանգից հետո։
Բայց հուրախություն բոլորիս և տխրություն մեր քաղաքի կանաչ ֆոնդն ավիրողների՝ ես հասցրել եմ պահպանել այդ տեսանյութը հեռախոսիս մեջ։
Դիտեք այս տեսանյութը մինչև վերջ և տարածեք, եթե չեք ուզում, որ վաղը-մյուս օրն ստիպված լինեք Երևանում հակագազով ման գալ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее