▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

« Շոուն հենց դա էր»

Արթուր Չախոյանի գրառումը՝ կից տեսանյութով․ «Սեպտեմբերի 9-ին Երևանի քաղաքապետարանի մոտ մեր ակցիայի ընթացքում ավագանու անդամ Անի Խաչատրյանը հայտարարեց, թե չզեկուցվող օրակարգից հարցը հանվել է։

Բայց մեզ՝ բնակիչներիս համար դա լուծում չէր, քանի որ օրակարգից հանելով նախագիծը փաստացի ստանում է դրական եզրակացություն։

Հենց այդ պատճառով էլ մենք շարունակեցինք մեր ակցիան՝ պահանջելով ոչ թե հարցը հանել օրակարգից, այլ դարձնել զեկուցվող և մերժել քվեարկությամբ, որպեսզի այն դրական եզրակացություն չստանար։

Ավելի ուշ Անի Խաչատրյանը լրատվամիջոցի մոտ արդեն ինքն էլ հաստատեց, որ օրակարգից հարցը հանելը նշանակում է դրական եզրակացություն տալ։

Եթե իսկապես ցանկություն ունենային հարցը լուծելու ի շահ համայնքի և բնակիչների, ապա նախագիծը պետք էր դարձնել զեկուցվող և մերժել քվեարկությամբ, որպեսզի այն դրական եզրակացություն չստանար։

Ոչ թե օրակարգից հանելով դրական եզրակացություն տալ և հետո գալ ու ասել․

«ոչ մի աջակցություն, դուք շոուն շարունակում եք»։

 Շոուն հենց դա էր»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее