BlogNews.am-ը գրում է. Հայաստանյան լսարանը վերջապես հնարավորությւն ունի տեսնելու «Ֆուլ հաուս» շոու ներկայացումը, որի մասին արդեն երկու տարի է՝ խոսվում է։ Ներկայացման պրեմիերան երեկ էր, ներկա էին ինչպես «Ֆուլ հաուսի» երկրպագուները, այլև հայտնիները։
Ներկայացման ամենաբուռն ընդունված պաահերից մեկը Միհրան Ծառուկյանի մասնակցությամբ էր, երբ նա նմանակում էր Էրիկին, Թաթային, Գուրգեն Դաբաղյանին։ Երգիչը խոստովանեց, որ ի սկզբանե չի պատկերացրել, որ կարող է դա անել, սակայն ստացվել է:) «Սկզբնական շրջանում չէի պատկերացնում ինչպես եմ նմանակելու, ասում էի չէ, չի ստացվի բայց, փաստորեն, ստացվեց։ Շրջագայությունների ժամանակ արդեն խաղաացել էի այս համարն և սովորել»,- ասաց Միհրանը, ով առաջին շրջագայությունից առաջ կայքին ասել էր, որ իր համարները քիչ են, քանի որ բեմում խաղալը իր համար նոր երևույթ է։ Այս անգամ, Միհրանի խաղացած տեսարաներն անհամեմատ ավելի շատ էին։ «Քիչ-քիչ բացվեցի, տեսարաններն էլ շատացան, ինձ օգնեցին խաղընկերներիս խորհուրդներն ու ինքս ինձ վրա աշխատելը։ Բարդություններ կային, սակայն ինձ օգնեց այն հանգամանքը, որ արդեն սովոր էի բեմին»,- ասաց Միհրանը։
Արփի Գարբերիլյանն էլ նշեց, որ թեև արդեն 2 տարի է՝ շրջագայում են համերգային այս ծրագրով, կարծես առաջին անգամ խաղային ներկայացումը. «Այսօր ավելի պատասխանատու էր մեզ համար, քանի որ Երևանի հանդիսատեսը գալիս է որակով, հետաքրքիր աշխատանք դիտելու, ոչ թե մեզ տեսնելու համար»։
Անի Երանյանը, ով իր հարցազրույցներում քանիցս նշել էր, որ վախենում է բեմում կենդանի խաղալուց, ասաց ինքնըստինքյան հաղթահարեց վախերը. «Ունեմ շատ լավ խաղընկերեր. միմյանց լրացնելով ստացվեց այն, ինչ տեսաք։ Բոլորս իրոք շատ հուզված էինք, չեմ կարող բացատրել՝ ինչ զգացողություններ ունեի։ Շատ շնորհակալ ենք մեր լսարանից, հուսով ենք՝ 2 ժամ կարողացան ցրվել առօրյա հոգսերից»։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում