Hraparak.am-ը գրում է.
Անդրեն առաջարկն իրականացնելու համար իրեն «գործընկեր» էր ընտրել Ֆաինա Հարությունյանին եւ երկուսով սկսել են աշխատանքները: Ֆաինա Հարությունյանը այս բիզնեսի մասին պատմել էր, որ այցելել են հոնկոնգյան մի գործարան, ընտրել ջինսերն ու համապատասխան ատրիբուտները. «anDrenaLine by Devine Luv»-ը սկզբնական շրջանում վաճառվել է ԱՄՆ-ում։ Նա նաեւ նշել էր որ դեռ ադմինիստրատիվ որոշակի աշխատանքի անհրաժեշտություն կա: «Դա դեռ բիզնես չէ, դեռ փորձեր են, դեռ գումար չենք վաստակում, առաջին քայլերն ենք անում»,-ասել էր Ֆաինան։ Թե որքան է մեկ ջինսե տաբատը`«anDrenaLine»-ից, նա չէր նշել:
2008 թ.-ին «Եվրատեսիլ» մրցույթում Հայաստանը ներկայացնող Սիրուշոյի «Քելե-քելե» երգի երաժշտության հեղինակ, կանադահայ երգահան ԴերՀովան կամ Հարութ Տեր-Հովակիմյանը Չարենցի 28-հասցեում գտնվող ռեստորանի բաժնետերերից է: ԴերՀովան ասել էր, որ իրեն միշտ հետաքրքրել է «lounge-ի բիզնեսը», դրա համար էլ երբ սփյուռքահայ ընկերներն առաջարկել են ռեստորան հիմնել, մեծ հաճույքով համաձայնել է: «Ռեստորանի աշխատանքն ավելի ծանր է, ամեն օր պետք է ամեն ինչ թարմ լինի, չգիտես` այսօր կարող է շատ մարդ լինի, վաղը` քիչ, ահավոր մեծ աշխատանք է, դրա համար մենակ չես կարող անել, դրա համար էլ կան փայատերեր»,- պատասխանում է ԴերՀովան: Մյուս ռեստորաններից «Չարենցի 28»-ը տարբերվում է դիզայնով. գերակշռում է սպիտակ գույնը, հնչող երաժշտությունն էլ ընտրում եւ հավաքում է ինքը` նախընտրելով տարբեր ազգերի էթնիկ երաժշտություն: Կերակրացանկը ներառում է տարբեր խոհանոցներ, այդ թվում` արեւմտահայկական, հունական, արաբական, իտալական, թաիլանդական եւ այլն: Երգահանի խոսքով` իր ռեստորանում միջավայրը հանգիստ է, չնայած կենտրոնում է գտնվում, բայց շատ քողարկված վայրում է, դրա համար էլ այցելուների մեջ մեծ թիվ են կազմում շոու բիզնեսի աստղերը, պատգամավորները, քաղաքական գործիչները, բիզնեսմեններ եւ այլ հայտնի անձինք, ովքեր չեն ուզում աչքի ընկնել:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում