▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շոու բիզնեսի ամենաամուր ընտանիքները

BlogNews.am-ը գրում է, որ թեև շատերը չեն հավատում, որ շոու բիզնեսում կարող են լինել ամուր ընտանիքներ և հաճախ կողակիցները «փախչում» են շոուբիզնեսցիներից, այստեղ էլ կան օրինակելի և ամուր ընտանիքներ։ Կայքն առանձնացրել է շոու բիզնեսի ամենամուր ընտանիքներին՝ հաշվի առնելով նրանց ամուսնական կյանքի երկարատևությունը։ Մեր ցանկում տեղ գտած զույգերն առնվազն 15 տարի ապրում են համատեղ կյանքով։

Դերասան Հրաչյա Հարությունյանի և երգչուհի Սյուզան Մարգարյանի ընտանիքը մշտապես եղել է հանրության ուշադրության կենտրոնում և միշտ աչքի է ընկել համերաշխությամբ ու ներդաշնակույամբ։ Նրանց դուստրը՝ Սիրուշոն, արդեն ունի իր ընտանիքը։

Դերասան-ամուսինններ Արմեն և Աննա Էլբակյանները ևս շոուբիզնեսային օրինակելի ընտանիք ունեն։ Համատեղ աշխատանքը նրանց ընտանիքին երբեք չի խանգարել, ճիշտ հակառակը։ Նրանց դուստրը՝ Լիլի Էլբակյանը, ևս արդեն ստեղծել է իր ընտանիքն ու ծնողներին պարգևել տատիկ-պապիկ լինելու բերկրանքը։

Շուբիզնեսային մեկ այլ դերասանական ընտանիք են Տիգրան Ներսիսյանն ու Նելլի Խերանյանը։ Երկար տարիների համատեղ կյանքը նույնիսկ նմանեցրել է միմյանց։  Զույգը 2 դուստր ունի՝ Անին և Մանեն։

Արամոն և էմմա Պետրոսյանը շոու բիզնեսի ամենահին զույգերից են. նրանց ընտանիքն ու կարիերան մշտապես լրացրել են միմյանց։ Նրանց որդին՝ Ավոն, ևս իր ուժերն է փորձում երաժշտության մեջ և այժմ ուսման նպատակով բնակվում է Գերմանիայում։

Ժան Նշանյանն ու Շաքե Թուխմանյանը  միասին են մոտ 38 տարի։ Այս զույգը միասին տարբեր փորձությունների միջով է անցել, սակայն նրանց ընտանիքը միշտ անսասան է եղել։ Նրանց որդին դերասան, օպերային երգիչ Արման Նշանյանն է։

Արմեն Ամիրյանի ընտանիքը ամենահայտնի շոուբիզնեսցի ընտանիքներից է, որը միշտ աչքի  ընկնում իր ներդաշնակությամբ ու համերաշխությամբ։ Արմեն Ամիրյանը երկու երեխա ունի՝ Հայկն ու Սեդան, սակայն նրանց ընտանիքին այնքան համերաշխ է, որ երբեմն տպավորություն է, թե նրա զարմիկները՝ Արտավազդն ու Անին ևս նրա երեխաներն են։

Արթուր Ութմազյանի ընտանիքը ևս օրինակելի է հանրության համար։ Նա և կինը մի երեխա ունեն՝ Հրաչուհի Ութմազյանը, ով գնում է հայրիկի հետքերով։

Մկրտիչ Արզումանյանի ընտանիքն ամենաամուրներից է, թեև նրա աշխատանքը բավականին անկանոն է աշխատանքային ժամերի առումով, դերասանն ամեն բան անում է՝ ընտանիքի կողքին լինելու համար։ Նա 2 երեխա ունի՝ 14-ամյա Սուսաննան և 7-ամյա Ալիկը։

Գարիկ Մարտիրոսյանը արդեն 18 տարի  է, ինչ գտել է իր երկրորդ կեսին` Ժաննային։ 2004 թվականին ծնցել է նրանց առաջնեկը՝ Ժասմինը, 2009-ին՝ որդին՝ Դանիելը։

Զառա Բաբայանն էլ երկար տարիներ է, ինչ ամուսնացած է Հովհաննես Պողոսյանի հետ։ Նրանք 2 երեխա ունեն՝ Սոֆին և Գոգան։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее