Blognews.am-ը գրում է. Մոտ մեկ տարվա դադարից հետո երգչուհի Սոնան կրկին ելույթ է ունեցել երևանյան ակումբներից մեկում։ Կայքը ներկայացրել է նրա համերգի հետաքրքիր պահերն ու մանրամասները։ Իսկ ամենանսպասելին այն էր, որ հաղորդավար Հրաչ Մուրադյանը խոստովանել է, որ ժամանակին սիրահարված է եղել Սոնային:
«Շատ հագեցած ծրագրով ենք ներկայանում։ Ես էլ ինձ շատ ոգևորված եմ զգում, քանի որ «Հայաստանի ձայնի» երկու հաղթողները՝ Մաշա Մնջոյանն ու Ռաիսա Ավանեսյանը, կողքիս են։ Նրանց հետ զուգերգեր կկատարեմ,- ասել է Սոնան ու հավելել, որ ծրագրում նորությունները շատ չեն,- ակումբում քիչ մարդիկ են հավաքվում, ամեն անգամ հուսով ենք, որ նոր մարդիկ կգան, կլսեն մեր ծրագիրը։ Այսօր տարբեր շրջանների երգեր եմ կատարելու։ Կլինեն նաև նոր երգեր։ Միևնույն է, Սոնան չի կրկնվում»։
Երգչուհին նշել է, որ միշտ կարոտում է հայ հանդիսատեսին և ուրախ է, որ ամեն անգամ հանդիպելու հնարավորություններ են լինում։ «Imagine» բենդի հետ էլ բավականին համերգներ ենք տվել, համերգ առ համերգ իրար ավելի լավ ենք հասկանում»,- նշել է երգչուհին։
Ռաիսա Ավանեսյանը հատուկ այս համերգի համար է եկել Հայաստան։
«Սոնան աշխարհի որ կետում էլ լինի, բոլոր գործերս կթողնեմ ու կգնամ իր համերգին։ Շատ ուրախ եմ, որ այսօր իր կողքին եմ։ Ամեն անգամ նոր բաներ եմ սովորում իրենից»,- ասել է Ռաիսան ու հավելել, որ իրենց զուգերգն արդեն պատրաստ է, սակայն ցանկանում են տեսահոլովակով ներկայացնել։
Մաշա Մնջոյանն ու Սոնան կատարել են իրենց նոր զուգերգը՝ «Run away»-ը։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում