▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սոնա Շահգելդյանը`որդու նախասիրությունների, ծնողների հետ ունեցած նմանության և ընտանիքի համալրման մասին

Այսօր՝ հունիսի 1-ին, ամբողջ աշխարհում նշվում է Երեխաների պաշպանության միջազգային օրը:

Asekose.am-ը կապ է հաստատել երգչուհի Սոնա Շահգելդյանի հետ` խոսելու փոքրիկի՝ ընտանիքի անդամների հետ ունեցած նմանության, խնամքի և ընտանիքի հնարավոր համալրման մասին:

Առաջին անգամ է, երբ Երեխաների պաշտպանության օրն արդեն դուք Ձեր փոքրիկի հետ եք նշում: Ինչպիսի՞ն են Ձեր զգացողությունները: Պատրաստվո՞ւմ եք որևէ կերպ նշել:

Այս տարի զգացողություններս բոլորովին այլ են: Առաջին անգամ է, երբ փոքրիկիս հետ կնշենք նրա տոնը: Ես և ամուսինս ամեն ամիս մեծ ուրախությամբ նշում ենք նրա ծննդյան օրը: Եվ այսօր ևս բացառություն չէ, կրկին քաղցր տորթով կշնորհավորենք նրան:

Որքանո՞վ է Ձեզ մոտ հաջողվում աշխատանքի հետ ժամանակ հատկացնել փոքրիկին, և ովքե՞ր են զբաղվում երեխայի խնամքով, երբ դուք լինում եք նկարահանման հարթակում կամ բեմում:

Փորձում եմ հնարավորինս շատ լինել փոքրիկիս կողքին: Փորձում եմ նրա համար ամեն ինչ անել ու ժամանակս հատկացնել իրեն: Երբեք չեմ հոգնում նրա կողքին: Իսկ երբաշխատանքի բերումով չեմ կարողանում նրա կողքին լինել, մայրիկս ինձ միշտ օգնում է:

Երբ երեխաները ծնվում են, թեև դժվար է ասել, այնուամենայնիվ, լինում են մարդիկ,ովքեր կարողանում են նկատել,թե ում է նման նորածինը: Այժմ, երբ Ձեր փոքրիկի 5 ամսական է, նկատո՞ւմ եք, թե երեխան ընտանիքի անդամներից ում է նման: 

Այժմ հստակ կարող եմ ասել, որ երեխաս նման է և ինձ և ամուսնուս: Հնարավոր է, որ ժամանակի ընթացքում ևս փոխվի, բայց հիմա մեզ հետ նմանությունն ակնհայտ է:

Փոքրիկ Արթուրի մոտ արդյո՞ք կան բնավորության հստակ գծեր, որոնք արդեն նկատել եք:

Մեր Արթուրը շատ ժպտերես երեխա է: Կարող եմ ասել նաև, որ շատ խելացի ու հասկացող է: Նրա համար միշտ երգում եմ, իսկ ինքն ուշադիր լսում է ինձ: Փոքրիկս շատ է սիրում իր ժամանակը ջրում անցկացնել, շատ է սիրում երբ իրեն լողացնում եմ: Նրա հետ շատ հետաքրքիր է:

Հետաքրքիր է`արդյո՞ք մոտ ապագայում Դուք և Ձեր ամուսինը պատրաստվում եք Արթուրին քույրիկ կամ եղբայր պարգևել:

Աստծո կամոք` այո, հնարավոր է:

Եվ վերջում` ի՞նչ կցանկանաք մաղթել փոքրիկներին:

Բոլոր մանուկներին մաղթում եմ առողջություն և անհոգ մանկություն:

 

                                                                            Ա.Հարությունյան

 

Կարդացեք նաև`Սոնա Շահգելդյանն առաջին անգամ խոսում է ամուսնու և իր ու սկեսուր-սկեսրայրի հարաբերությունների մասին 

Սեր էր առաջին հայացքի՞ց. Սոնա Շահգելդյանի նոր բացահայտումները՝ ամուսնու և երեխայի մասին

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее