▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սոնա Շահգելդյանը` որդու ծննդյան խնջույքի և ամանորյա ծրագրերի մասին

 

Life.panorama.am-ը գրում է. Երեկ երգչուհի Սոնա Շահգելդյանը նշել է փոքրիկ Արթուրի մեկ տարեկանը, իսկ այսօր կայքիի հետ խոսել է զգացողությունների ու 2017-ից իր ցանկությունների մասին.

«Շուրջ մեկ տարի ամեն ամսվա 29-ին մեր տանը տոն էր, մենք նշել ենք տղայիս բոլոր ամսականները, իսկ երեկ արդեն` ծննդյան օրը: Տղայիս մեկ ամյակի խնջույքի կազմակերպման բոլոր աշխատանքները վստահել էի Սոֆյա Դիլանյանին եւ Ժորային, որոնց շատ շնորհակալ եմ, քանի որ նրանք ամեն մանրուքի մասին մտածել էին: Ինձ ճանաչողները գիտեն, որ ես ավելորդ ճոխությունների սիրահար չեմ, տղայիս մեկ ամյակն էլ չցանկացա անիմաստ ծանրացնել. Մենք պարզապես մանկական սրճարաններից մեկում միայն հարազատներով փոքրիկ խնջույք էինք կազմակերպել»,- պատմել է Սոնան:

Երգչուհու խոսքով` փոքրիկ Արթուրն արդեն վաղուց է բառեր ասում, առաջին քայլերն անում, երեկ էլ ուրախությամբ հետեւել է իր ծննդյան ողջ ընթացքին.

«Տղաս շատ երաժշտական է, վաղուց արդեն իր տեսակը ցույց է տվել, սիրում է հետաքրքրությամբ զննել ամեն բան: Երեկ գուցե չէր հասկանում, որ իր ծննդյան օրն էր, սակայն նա օրվա հերոսն էր, բոլորի ուշադրության կենտրոնում: Դե իսկ նվերների պակաս չեղավ, հատկապես մայրս ու ամուսինս հոգ էին տարել, որ Արթուրն իրեն իսկական օրվա հերոս զգա»,- ժպիտով նշել է Սոնա Շահգելդյանը:

Անցնող տարին ամփոփելով` երգչուհին նկատել է, որ տարին միանշանակ հաջող համարել չի կարող.

«Իհարկե, անձնապես ինձ համար տարին հաջող էր նրանով, որ բալիկս կյանքս լցրեց, իսկ ընդհանուր առմամբ տարին հաջող այնքան էլ չեմ կարող համարել, քանի որ ունեցանք Արցախյան քառօրյա պատերազմ, երեկ կրկին թշնամին հարձակում գործեց, էլ չասեմ, որ ինքնաթիռներ կործանվեցին: Սրանք ինձ չմտահոգել չեն կարող, հույս ունեմ, որ գալիք տարին շատ ավելի խաղաղ կանցնի, կորուստներ չենք ունենա»,- հավելել է երգչուհին:

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее