Blognews.am-ը գրում է.
Երգչուհի Սոնա Շահգելդյանը շուտով իր հանդիսատեսին կներկայացնի նոր տեսահոլովակ, որը նկարահանել է «Միայն քեզ» երգի հիման վրա։ Սոնան կայքին տրամադրել է լուսանկարներ նկարահանման հրապարակից և մանրամասներ պատմել։
Լիանա Անդրեասյանը երգը գրել է Արտակ Համբարձումյանի բանաստեղծության հիման վրա։ Սոնան նշեց, որ շատ գեղեցիկ, լիրիկական ստեղծագործություն է ստացվել, որին համապատասխան տեսահոլովակ են նկարահանել։
«Սյուժեի մտահղացման մեջ ունեմ իմ լուման։ Շատ գեղեցիկ կերպարով եմ ներկայանալու։ Ոճաբան Սվետա Բեգոյանի հետ ենք ստեղծել կերպարներս։ Շատ ճաշակով աղջիկ է։ Ի դեպ, բոլոր զգեստները, որ կարվել են, ինձ է նվիրել, ինչի համար իրոք շնորհակալ եմ»,- ասաց Սոնան։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում