▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սոնա Շահգելդյանը նորություն ունի

Blognews.am-ը գրում է. Երգչուհի Սոնա Շահգելդյանը, ով վերջերս ներկայացել է որպես դերասանուհի՝ «Հյուսիս-Հարավ» ֆիլմում, առաջիկայում ևս մեկ նորություն կունենան։ Երգչուհին շուտով նոր երգ կներկայացնի իր երկրպագուներին։ Զրույցում Սոնան ասաց, որ «Ընտանիք» կոչվող երգի հեղինակը Մարինե Մխիթարյանն է։ Ըստ Սոնայի՝ ռիթմիկ, գեղեցիկ ստեղծագործություն է, որը կներկայացնի տեսահոլովակով։ Տեսահոլովակի ռեժիսորը լինելու է Արմեն Փիրիմասիհին։

«Գունավոր, գեղեցիկ տեսահոլովակ է լինելու։ Ես շատ սիրում եմ Արմենի ճաշակն ու մտածելակերպը։ Նա շատ տաղանդավոր է,- ասաց Սոնան ու հավելեց, որ նկարահանումները մի քանի օր են լինելու։  -Լինելու են պրոֆեսիոնալ պարող տղաներ։ Կերպարները շատ հետաքքիր են։ Երեք կերպարով եմ ներկայանալու, ինձ օգնելու են մասնագետներ։ Տեսահոլովակը ֆիլմային սյուժե  է ունենալու»։

Երգչուհու խոսքով՝ ամուսնությունը չի խանգարում նրա գործունեությանը, ավելին՝ ամուսնությունից հետո նա ավելի է ակտիվացել։ «Բնականաբար, կարող են լինել հոգսեր, քանի որ ամուսնություից հետո կյանքդ փոխվում է, սակայն պետք է համատեղել։ Ես շատ եմ սիրում իմ ընտանեկան կյանքը, որովհետև ինձ պատկերացնում եմ այդ  կարգավիճակում։ Կենցաղային բնյույթի գործերն էլ եմ սիրում ու ինձ մոտ լավ ստացվում է այդ ամենը։ Հասցնում եմ անել  գործերս։ Հետագայում, երբ երեխաներ էլ ունենամ, ժամանակս ավելի շատ նրանց հետ կանցկացնեմ, սակայն երգը երբեք չեմ թողնի»,- ասաց նա։

Նյութը`սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее