▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սոնա Շահգելդյանը՝ Մարտի 8-ի տոնական համերգի և ամուսնու անակնկալների մասին

Life.panorama.am-ը գրում է. Այսօր` մարտի 8-ին, Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում Կանանց միջազգային օրվան նվիրված համերգ տեղի կունենա, որին կմասնակցեն Սոնա Շահգելդյանը, Միշոն, Քրիստինե Պեպելյանը, Սոնան, Մհերը, Նորայր Մելքոնյանը եւ պարային համույթներ, իսկ երեկոն կվարեն Ֆուլ հաուսցիներ Գոռ Հակոբյանն ու Անի Երանյանը:

Կայքի հետ զրույցում Սոնա Շահգելդյանը տոնական համերգին ընդառաջ մանրամասներ է հայտնել ու պատմել, թե ինչպես է նախատեսում նշել կանանց օրը:

«Մեծ սիրով պետք է նշեմ, որ վաղը կայանալիք համերգին ես էլ եմ մասնակցելու ու այդպիսով երգով շնորհավորելու իմ սիրելի հանդիսատեսին: Եվս մեկ անգամ պետք է շնորհակալությունս հայտնեմ «AAd» պրոդյուսերական կենտրոնին և կազմակերպիչներին ինձ հրավիրելու համար. շատ ուրախ կլինեմ, որ մեր քաղաքում հաճախ այսպիսի համերգներ կազմակերպվեն, ես էլ մեծ ուրախությամբ կմասնակցեմ դրանց»,- նշել է Սոնան:

Հետարքրվելով, թե բացի համերգից երգչուհին տոնական օրն ինչպե՞ս կանցկացնի, Սոնա Շահգելդյանը պատմել է.

«Նախ նկատեմ, որ վաղը մի քանի համերգ ունեմ, ուստի զբաղվածությունս մեծ կլինի, բայց հաստատ ամեն ինչ կանեմ, որպեսզի հասցնեմ ամուսնուս հետ էլ նշել: Չնայած նկատեմ նաև, որ ամուսինս ինձ գրեթե միշտ ուղեկցում է համերգներին, մեծ հաշվով միասին ենք լինում, բայց հանգիստ ու գեղեցիկ պայմաններում էլ կփորձենք նշել»:

Սոնան ու ամուսինը սիրում են միմյանց անակնկալներ մատուցել, բայց երգչուհու խոսքերով՝ անակնկալներից բացի հաճախ նաև միմյանց ասում են, թե ինչ կցանկանան ստանալ.

«Դեռևս չգիտեմ, թե ամուսինս ինչ անակնկալ կմատուցի ինձ, բայց գիտեմ, որ երկար է մտածում ինձ մի բան նվիրելուց առաջ, նա լավ ճաշակ ունի ու ես էլ վստահում եմ նրան: Երկուսս էլ սիրում ենք միամյանց նվիրել այնպիսի նվերներ, որոնք պետքական կլինեն մեզ և իսկապես կուրախացնեն»,- տոնական տրամադրությամբ նշել է երգչուհին:

 

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее