▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սոնա Շահգելդյանը՝ հղիության մասին

Այսօր համացանցում լուրեր են տարածվել, որ երգչուհին արդեն բալիկի է սպասում։ Խոսակցությունների իսկությունը պարզելու համար BlogNews.am-ը խոսեց Սոնայի հետ։ «Նման բան չկա։ Եթե հետագայում նման բան լինի, բոլորն էլ կիմանան, դա հրաշք երևույթ է»,-նշեց Սոնան։

Երգչուհին նշեց, որ ինչպես բոլոր  նորմալ մարդիկ, ինքն էլ ունի մայրանալու ցանկություն, սակայն ինքն ու ամուսինը չեն շտապում։ «Դա պլանավորելով չէ։ Եթե կա ընտանիք, նաև երեխա պետք է լինի, սակայն ամեն ինչ լինում է Աստծո կամոք։ Թաքցնելու ոչինչ չունեմ, երբ մի բան լինի, կասեմ»,- եզրափակեց նա։

Ի դեպ, Սոնան մայրիկի և մորաքրոջ հետ այս օրերին հանգստանում է Դիլիջանում։

Կարդացեք նաև` Սկեսուրս ու սկեսրայրս հոյակապ մարդիկ են. Սոնա Շահգելդյանն իր ամուսնության մանրամասների մասին

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее