▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սոնա Շահգելդյանը գաղտնի ամուսնացել է

aysor.am-ը գրում է.Երգչուհի Սոնա Շահգելդյանը, որքան էլ գերզբաղված է, սակայն  չի հրաժարվի ամառային հանգստից. շուտով մայրիկի հետ կմեկնի Դիլիջան, այնուհետև սիրելիի հետ` ծովափնյա երկիր: «Ես շատ եմ սիրում մեր Հայաստանի բնությունը, հանգիստն անցկացնելու հրաշալի վայրեր ունենք: Ինքս ակտիվ հանգստի սիրահար եմ: Մեզ հետ հանգստի կմեկնի նաև շունիկս: Երբ Դիլիջանից վերադառնամ, անպայման հանգստի կգնամ նաև սիրելիիս հետ»,-ժպիտով եզրափակել է  Սոնան:  

Այն հարցին, թե արդյոք դա նշանակում է, որ այս ամառ Սոնան և իր ընտրյալը կամուսնանան, Սոնան  անակնկալ պատասխան է տվել. «Ես արդեն ամուսնացել եմ, շատ ուրախ ու երջանիկ եմ: Շատ բաներ չեմ ուզում խոսել իմ անձնականից, կարծում եմ՝ այն վերաբերում է միայն ինձ և ամուսնուս»:

Թեև շատերը սպասում էին, որ Սոնա Շահգելդյանի հարսանիքը պետք է լինի ավանդական և մեծ աղմուկ բարձրացնի, սակայն ամեն ինչ եղավ հակառակը. «Հարսանիք չենք արել, բայց օրինական ամուսիններ ենք: Կարծում եմ՝ հարսանիքն այնքան էլ կարևոր չէ: Կարևորը հետագա կյանքն է, մեր երջանիկ լինելը: Շատերը հարսի շոր չեն հագել, բայց հավատացեք, դա նրանց երջանկությանը չի խանգարել: Բայց գուցե հարսի շորով ֆոտոսեսիա անեմ, չգիտեմ»,- իր երջանկությամբ և նորությամբ կիսվել է  երգչուհին:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

 

Կարդացեք նաև` Սոնա Շահգելդյանն անկեղծանում է իր չեղած սիրավեպերի ու արդեն իր կողքին առկա սիրած տղայի մասին

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее