▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սոնա Շահգելդյանը` երկրորդ անգամ մայրանալու մասին

Life.panorama.am-ը գրում է.

Երգչուհի Սոնա Շահգելդյանը աշխատում է անդադար` պարբերաբար իր երկրպագուների դատին հանձնելով նոր աշխատանքներ: Միաժամանակ, կարիերայում հաջողություններ գրանցելուց զատ` երգչուհին աչքաթող չի անում նա անձնական կյանքը: Ինչպես հայտնի է` Սոնայի որդին շուտով կդառնա մեկ տարեկան: Ավելին` լուրեր են տարածվել, թե երգչուհին կրկին պատրաստվում է մայրանալ: Թեմայի իսկությունը ճշտելու նպատակով կայքը կապ հաստատեց երգչուհու հետ, ով հերքեց լուրը, բայց  ավելացրեց.

«Ոչ, հիմա բալիկի չեմ սպասում, բայց Աստծո կամոք, իհարկե, կրկին երեխաներ կունենամ: Առհասարակ բալիկներ շատ եմ սիրում  շատ կցանկանամ, որ ընտանիքս մեծ լինի: Ամեն ինչ առջևում է»:

Անդրադառնալով աշխատանքային գործունեությանը` Սոնա Շահգելդյանը նշեց. «Այս պահին մի շարք ծրագրեր ունեմ, որոնք իրար հետից կներկայացնեմ գալիք տարվա սկզբին: Սպասվում են նոր երգեր, տեսահոլովակներ, համերգներ, նա մենահամերգ Երաևանում, որն ինձ համար շատ սպասված է»:

Մեզ հետ զրույցի ընթացքում Սոնա Շահգելդյանը հիշեց, նա վերջերս ԱՄՆ-ում կայացած «Pan Armenian Entertainment Awards 2016» մրցանակաբաշխությունը: Խոսելով այդ միջոցառմանը իրեն չհրավիրելու մասին` Սոնան նշեց.

«2010-ին ես մասնակցել եմ «Նոր ալիք» մրցույթին, որտեղ հաղթանակ տարա` հավատացեք, որ այդ մրցանակից այն կողմ ինձ այլ մրցանակներ հարկավոր չեն, քանի որ այդ ժամանակ ես ոչ միայն ինձ, այլ երկրիս հաղթանակ բերեցի: Երբեք չեմ խնդրում, որ ինձ հրավիրեն այս կամ այն համերգին, երբեք ծանոթ-բարեկամ գործոնը ինձ մոտ չեմ աշխատեցնում: Ես չեմ աշխատում, որ ինձ հրավիրեն այս կամ այն մրցանակաբաշխությանը ու մրցանակներ տան, ես աշխատում եմ իմ հանդիսատեսի համար, որոնք ինձ սիրում են ու գնահատում: Ինձնից բացի շատ այլ երգիչ-երգչուհիներ չկային այդ մրցանակաբաշխությանը, պատճառը` ինքս էլ չգիտեմ: Կարծում եմ` պատճառներից մեկն էլ այն էր, որ շատ մարդկանց համար մրցակից եմ: Փաստ է, որ այդ օրը բացի տաղանդաշատ երգիչներից, հրավիրված էին նա նրանք, ովքեր առհասարակ երգել չգիտեին: Սա էլ հարցի մյուս կողմն է»:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее