▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սոնա Շահգելդյանը բարդ որոշում է կայացրել

 

Սոնա Շահգելդյանը բարդ որոշում է կայացրել

Life.panorama.am-ը գրում է. Երգչուհի Սոնա Շահգելդյանն այս օրերին գերզբաղված է:   Բանն այն է, որ երգչուհին բարդ ու անհավանական որոշում է կայացրել. օրերս նա նկարահանել է իր  նոր տեսահոլովակը, վաղը ևս կնկարահանի մեկ այլ տեսահոլովակ:

Նոր աշխատանքների մասին Սոնա Շահգելդյանը մանրամասնել է Life.panorama.am-ի հետ զրույցում:

«Առաջին տեսահոլովակը, որի նկարահանումներն իրականացրինք երկու օր առաջ, ընդամենը տասն օրից կհանձնեմ հանդիսատեսի դատին: Այս երգն ինձ համար շատ կարևոր նշանակություն ունի, քանի որ այն շատ գեղեցիկ, լիրիկական ու արժեք ներկայացնող է: Վստահ եմ, որ այն դասվելու է այն երգերի թվին, որոնք մնայուն են ու տարիներ անց էլ լսելի կլինեն: Երգի երաժշտության ու գործիքավորման հեղինակն է Արսեն Բարսամյանը, խոսքերը գրել է դերասանուհի Գայանե Ավետիսյանը, ով շատ գեղեցիկ սիրո պատմություն է ներկայացրել, որում, ամենակարևորը, տառապանք չկա»,- պատմեց Սոնան:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее