▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սոնա Շահգելդյանը բալիկի է սպասում. երգչուհին առաջին անգամ խոսել է հղիության մասին

 

Blognews.am-ը գրում է. 2015 թվականին երգչուհի Սոնա Շահգելդյանի անձնական կյանքում փոփոխություն եղավ. իր տարեդարձի օրը՝ փետրվարի 14-ին, նա ամուսնացավ։ Արդեն 2016-ին Սոնան մայր կդառնա։ 
Կայքի հետ զրույցում Սոնան հաստատել է, որ բալիկի է սպասում և նշել, որ շատ երջանիկ է այս առիթով։ Երգչուհին ասել է, որ փոքրիկը լույս աշխարհ է գալու 2016 թվականին։ Նա առայժմ չի ցանկացել մանրամասնել, թե հղիության որ ամսում է, ինչպես նաև չի խոսել փոքրիկի սեռի մասին, սակայն Սոնայի կլորիկացած փորիկն արդեն նկատելի է։
«Ես չեմ պատրաստվում թաքցնել բալիկիս, ինչպես շատերն են անում։ Երբ երեխաս ծնվի, բոլորն էլ կտեսնեն նրան, սակայն հիմա չեմ ուզում շատ մանրամասներ պատմել»,- ասել է երգչուհին։ Ըստ վերոնշյալ կայքի տեղեկություններով՝ Սոնայի առաջնեկի ծնունդը նախանշված է տարեսկզբին։
Սոնան ասել է, որ 2016 թվականից մեծ սպասելիքներ ունի։ «Հաջորդ տարի Աստծո կամքով ես ու ամուսինս կունենանք մեր առանձին տունը»,- պատմել է երգչուհին ու հավելել, որ այժմ ինքն ու սիրելին ապրում են սկեսուրի հետ, երբեմն էլ, երբ շատ զբաղված է լինում, հյուր է գնում մայրիկին։

Աղբյուրը՝ Blognews.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее