Օրեր առաջ համացանցում հայտնվել էր մի լուսանկար, որտեղ երգչուհի Սոնա Շահգելդյանն էր` գրկում փոքրիկ երեխա: Տարբեր լրատվամիջոցների կողմից տարածվել է այդ լուսանկարն ու վերնագրվել՝ «Սոնա Շահգելդյանի որդու առաջին լուսանկարը»: Լուսանկարից պարզ երևում է, որ Սոնայի գրկում աղջիկ երեխա է, հետևաբար նա չէր կարող լիներ Սոնայի որդին: Asekose.am-ը կապ հաստատեց վերջինիս հետ, ով էլ նշեց, որ լուսանկարի փոքրիկն իրենը չէ.
«Ինչպես նշեցիք լուսանկարի երեխան իմը չէ: Տարբեր լրատվամիջոցներ տարածում են չճշտված ու չստուգված լուրեր, ինչը կարծում եմ նորմալ չէ: Արդեն երկար ժամանակ է՝ ուշադրություն չեմ դարձնում այդ ամենին, բայց կարծում եմ, որ գոնե կարող են ավելի պրոֆեսիոնալ գտնվել ու ստուգել այն, ինչ իրենց մտքով այդ պահին անցնում է: Այդ երեխան գործիքավորոգ DJ Մանվելի երեխան է, իսկ լուսանկարում ես հղի եմ»,-Asekose.am-ի հետ զրույցում իր խոսքը եզրափակեց երգչուհին:
Հեղինակ՝ Անահիտ Հարությունյան