▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սոնա Շահգելդյանը՝ ամուսնու հետ հանգստի ու որդու մասին

Life.panorama.am-ը գրում է.

Այս անգամ խոսել ենք երգչուհի Սոնա Շահգելդյանի հետ, ով մեզ հետ զրույցում նշեց, որ այս ամռանը կվայելի հայաստանյան գեղատեսիլ բնությունը.

«Ես ու ամուսինս շատ ենք աշխատել ողջ տարվա ընթացքում ու հանգիստն այս շրջանում իսկապես սպասված է, բայց քանի որ մեր որդին՝ Արթուրը, դեռևս շատ փոքրիկ է՝գրեթե 8 ամսական, ուստի երկրից բացակայել հազիվ թե կարողանանք: Այնպես որ այս տարի իմ հրաշք ընտանիքի հետ միասին կվայելենք հայաստանյան բնությունը: Նախատեսում ենք արձակուրդները կազմակերպել Աղվերանում և Ծաղկաձորում, այնուհետև գուցե նաև այլ տեսարժան վայրեր այցելենք»,- պատմեց Սոնան ու հավելեց.

«Մեր բնությունը ոչ միայն գեղեցիկ է, այլև շատ օգտակար փոքրիկների համար: Մաքուր օդ, զով քամի՝ հաճելի արևի հետ համակցված՝ այս ամենը բալիկների համար շատ կարևոր է: Մեր երկրում այնպիսի վայրեր կան, որ աշխարհում ուրիշ ոչ մի տեղ չես գտնի, ես հպարտանում եմ մեր հայրենիքի բարիքներով: Ինքս աշխարհի բազմաթիվ երկրներում եմ եղել, բայց Հայաստանի նման գեղեցիկ երկիր չկա ու դա ասում ամենայն անկեղծությամբ»:

Սոնա Շահգելդյանը նշեց, որ ինքն էլ, ամուսինն էլ ակտիվ հանգստի սիրահար են. «Մենք սիրում ենք մեր հանգիստը կազմակերպել ակտիվ մթնոլորտում, երկուսս էլ մշտապես փորձում ենք տոն դարձնել մեր օրերը, այդ թվում և հանգիստը»,- հավելեց երգչուհին:

Ի դեպ՝ Սոնա Շահգելդյանն այս ընթացքում կփորձի հանգստանալ նաև մայրիկի հետ, բայց այդ առումով դեռևս ժամանակային հստակ որոշումներ չի կայացրել:

Երգչուհին մինչ հանգստի մեկնելը կշարունակի ակտիվ աշխատել, որոնց պտուղները հեռուստադիտողը կտեսնի աշնան սկզբին:

Իսկ վերջում, խոսելով փոքրիկ Արթուրի մասին, երգչուհին նկատեց. «Տղաս շատ ժպտերեսիկ է, իր փոքրիկ աչուկներով ու հրաշք ժպիտով չքացնում է ամեն տեսակ վատ տրամադրություն, եթե այդպիսիք լինում են: Նա վաղուց երգում է, արդեն շատ պարզ է, որ խելացի փոքրիկ է, երբեմն այնպիսի բաներ է անում, որ ապշում եմ»:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее