▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սոֆիա Ռոտարուն սնանկացման շեմին է

 

Ռուս հայտնի երգչուհի Սոֆիա Ռոտարույի համար ֆինանսական դժվարին շրջան է։ Նրա քրոջ խոսքով՝ երգչուհին անգամ երեկ՝ իր ծննդյան 68-րդ տարեդարձի օրը, չի կարողացել մեկնել Եվրոպա։
 
Ուկրաինայում տնտեսական ճգնաժամի պատճառով լեգենդար երգչուհին համերգների հրավերներ չի ստանում, իսկ մասնավոր երեկույթներ շատ հազվադեպ են լինում։ Բայց նա չի էլ ցանկանում հեռանալ երկրից, ուստի ստիպված է կրճատել ծախսերը։
«Արդեն շատ դժվարությամբ է ապրում։ Այժմ նա խնայում է իր գումարները», - «Комсомольская правда»-ին հայտնել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ռոտարուի քույր Լիդիա Խլյաբիչը։
Խլյաբիչը նաեւ նշել է, որ երգչուհու հյուրանոցային բիզնեսը նույնպես եկամուտ չի ապահովում. Ռոտարուն հյուրանոց ունի Յալթայում։
«Հանգստացնողներ չկան։ Իսկ նրանք, ովքեր գալիս են, հարուստ մարդիկ չեն»,- ասել է Լիդիան՝ ավելացնելով, որ այս տարի երգչուհին իր ծննդյան 68-րդ տարեդարձը նշել է ոչ թե Եվրոպայում, այլ Արեւմտյան Ուկրաինայում գտնվող իր հայրական տանը։
Նշենք, որ այժմ Ռոտարուն պատրաստվում է 2016-ի իր համերգային շրջագայությանը նախկին ԽՍՀՄ պետություններում, հնարավոր է նաեւ Գերմանիայում։

Հայտնի ռուս երգչուհի Սոֆիա Ռոտարուի քույրն ուշագրավ բացահայտումներ է արել Ռոտարուի ներկայիս ֆինանսական վիճակի մասին:

«Ուկրաինայում տնտեսական ճգնաժամի պատճառով քույրս համերգների հրավերներ չի ստանում, իսկ մասնավոր երեկույթներ շատ հազվադեպ են լինում։ Բայց նա չի էլ ցանկանում հեռանալ երկրից, ուստի ստիպված է կրճատել ծախսերը։
Արդեն շատ դժվարությամբ է ապրում»,-«Комсомольская правда»-ին հայտնել է Ռոտարուի քույր Լիդիա Խլյաբիչը։

Նա նաեւ նշել է, որ երգչուհու հյուրանոցային բիզնեսը նույնպես եկամուտ չի ապահովում. Ռոտարուն հյուրանոց ունի Յալթայում։

«Հանգստացնողներ չկան։ Իսկ նրանք, ովքեր գալիս են, հարուստ մարդիկ չեն»,- ասել է Լիդիան՝ ավելացնելով, որ այս տարի երգչուհին իր ծննդյան 68-րդ տարեդարձը նշել է ոչ թե Եվրոպայում, այլ Արեւմտյան Ուկրաինայում գտնվող իր հայրական տանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее