▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սոֆի Մխեյանին ինչ-որ բան պակասում է սա հասկանալու համար...

 

Երգիչը պետք է ասելիք ունենա,  երգը պետք է իմաստ ունենա. տեսահոլովակն էլ պետք է նպատակ ունենա...

Բայց Սոֆի Մխեյանին ինչ-որ բան պակասում է սա հասկանալու համար:

Ու այսօր ուզում եմ հարցնել՝ ԱԺ նախկին պատգամավորի դուստր Սոֆի Մխեյանի նոր երգի ու  տեսահոլովակի «Սիրո տոն»-ի «իմա՞ստը...»:

Եթե ասելիք չունես, մարդկանց զուտ հիշեցնելու համար, որ բացի Նազենի Հովհաննիսյանի ընկերուհին, դու նաև երգչուհի ես, արժե՞ր նման «նեղություն» տայիր քեզ, Սոֆի...

Կամ չարժե՞ր ռեժիսորին, երգի ու բառերի  հեղինակներին  «ծանրաբեռնելուց» առաջ վոկալի մի քանի դաս անցնել՝ ձայնդ , կարծես, ուրիշ տեղից է գալիս, հարգելի Սոֆի...Կարծես բաղնիքում երգած լինես...

Չէ, չէ, հանկարծ, չմտածես, թե ինձ շփոթեցրել է տեսահոլովակում  «լոգանք ընդունելուդ» կադրը...

Այդտեղ դու Նազենիին ես ուզում նմանվել, դա հասկացել եմ... Բացի այդ՝ մի օր դու ես Նազենիին նկարում  «լոգանք ընդունելուց», մի օր՝ քեզ են նկարում ՝ Նազենիի «ոճով»:

Հա, ի դեպ, ի տարբերություն Նազենիի, ասեմ, որ լավ է, որ միջադիր չես գովազդում, այլ չինգաչունգ:

Հա, ի դեպ, գույները, պարերը, դեկորացիաները... Դրանք, իրոք շեղում են ու խանգարում են կենտրոնանալ քո երգի վրա, Սոֆի...

Ապրի ռեժիսորը, գտել է թերությունները թաքցնելու լավագույն ձևերից մեկը: 

Գլխավոր թերությունը, կրկնում եմ, ասելիքի բացակայությունն է, զուտ «ներկա» ստանալու համար  հերթապահ ինչ-որ բան անելը:

Բայց, բնականաբար, կլինեն մարդիկ, որ  իմ գրածին դեմ կլինեն, իսկ Սոֆիի երգածին կողմ, ուրեմն՝ վայելեք... 

Հեղինակ՝ Ատոմ Գրիգորյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее