Սոֆի Մխեյանը վերհիշել է իր և Անդրեի արկածները Նյու Յորքի մետրոյում: Երգչուհին իր միկրոբլոգում տեսանյութ է հրապարակել, որում նմանակում է Անդրեի կերպարը «Սոնե լե լե» երգի տեսահոլովակում, որը Անդրեն նկարահանել էր մետրոյում: Սոֆին կրկնել է Անդրեի շարժումները հենց երգչի կենդանի կատարման ներքո: Ավելին, Անդրեն ոչ միայն երգում, այլև նկարահանում էր ողջ ընթացքը:
«Անդրեեեեեե, հիշո՞ւմ ես: Կարոտել եմ, մատաղ: Վերադարձիր կրկնենք նույնը, բայց արդեն մեր մետրոյում»,- հոլովակը մեկնաբանել է Սոֆին: