▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սոֆի Մխեյանը` իր և Քրիստինե Պեպելյանի շուրջ բարձրացված աղմուկի մասին

Life.panorama.am-ը զրուցել է երգչուհի Սոֆի Մխեյանի հետ: Զրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև.

 -Սոֆի, Ձեզ մոտ, կարծես, ստեղծագործական դադար է: Դուք ավելի շատ զբաղված եք «Պանարմենիան մեդիա գրուպի»-ի ծրագրերով, քան ստեղծագործական աշխատանքով, այդպե՞ս է:

-Իմ մոտ ոչ թե ստեղծագործական դադար էր, այլ հանրային դաշտում ստեղծագործական դադար էր։ Իսկ երգել ու հանդիսատեսիս հետ հանդիպել, երբեք չեմ դադարել։ Ամեն ինչ իր հունով գնում է։ Իսկ ինչ վերաբերվում է PAMG-ի ծրագրերին, այո, ճիշտ եք, փորձում եմ պրոդյուսերական աշխատանքիս ավելի շատ ուշադրություն դարձնել, բայց դա ոչ մի առումով չի խանգարում ինձ՝ որպես երգչուհի։

-Ի՞նչ նոր ծրագրեր ունեք, տեսահոլովակ կամ համերգ պլանավորո՞ւմ եք առաջիկայում:

-Այո, նոր ծրագրեր կան: Պարզապես կասեմ, որ  շուտով պարելու ենք։ Այլ մանրամասներ այս պահին չեմ ներկայացնի։

-Վերջերս Ձեր հարցազրույցներում շատ եք խոսում մայրանալու մասին: Ունե՞ք սիրելի անձնավորություն, ում պատկերացնում եք Ձեր երեխայի հոր կարգավիճակում:

 -Կա՞ մեկ կին կամ աղջիկ, որ գիտակից տարիքից սկսած չի երազում մայրանալու ու գեղեցիկ ընտանիք կազմելու մասին։ Վստահ եմ՝ ոչ։ Ես նույնպես բացառություն չեմ։

-Նախօրեին համացացնցում հայտնված Ձեր և Քրիստինե Պեպելյանի համատեղ լուսանկարը բուռն քննարկման թեմա դարձավ: Ինչպե՞ս կմեկնաբանեք և ի՞նչ կասեք թեման շահարկողներին:

 -Չեմ մեկնաբանում։

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее