▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սոֆի Դևոյան կրտսերը նկարահանվում է «Կայարան» սերիալում

Blognews.am-ը գրում է.

Սոֆի Դևոյան կրտսերը սերիալային տևական դադարից հետո այժմ նկարահանվում է «ATV» հեռուստաընկերության «Կայարան» սերիալում։ Մեզ հետ զրույցում Սոֆին նշեց, որ այս տարիներին չէր նկարահանվում, քանի որ դպրոցում քննությունները, պարապմունքները շատ էին։

«Ես երկար ժամանակ չէի նկարահանվել սերիալներում, բայց շատ հեշտ էր մտնել կերպարի մեջ։ Շատ հաճելի է, որ կրկին էկրաններին եմ։ Շատ էի կարոտել նկարահանման պրոցեսը»,- ասաց պատանի դերասանուհին ու հավելեց, որ ուրախ է կրկին Ելենա Արշակյանի հետ աշխատելու համար։

Հենց Ելենան է տասը տարի առաջ Սոֆիին վստահել առաջին դերը «Որբերը» հեռուստասերիալում։ «Ելենան իմ ամենասիրելի ռեժիսորներից մեկն է։ Նա կատարելագործված է իր մասնագիտության մեջ։ Շատ-շատ եմ սիրում իրեն և շատ շնորհակալ եմ։ «Որբերը» ինձ համար շատ կարևոր նշանակություն ուներ, քանի որ իմ դերասանական ճանապարհը այդտեղից է սկսվել։ Ամեն մանրուքի, սխալի վրա միասին աշխատելով՝ մենք հասել ենք արդյունքի։ Մեծ բավականություն եմ ստանում իր հետ աշխատելուց»,- նշեց Սոֆին։

«Կայարանում» նա մարմնավորում է իրեն հասակակից աղջկա․ «Ես 15 տարեկան եմ, կերպարս՝ 14։ Նա շատ նման է իր մայրիկին, ամեն ինչ խաբար է տալիս մայրիկին։ Մի քիչ վատ բնավորություն ունի, ամեն ինչ անում է, որ հորաքրոջ վրա խոսակցություն գա»։

Սոֆիի խոսքով՝ ընկերները շատ լավ են արձագանքել, երբ իմացել են հեռուստասերիալում նկարահանվելու մասին։ «Ընկերներիցս շատերը չէին տեսել իմ խաղը փոքր տարիքում։ Անհամբերությամբ սպասում էին, որ տեսնեն ինձ էկրանից։ Շատ ուրախ էին ինձ համար»,- ասաց Սոֆին։

Պատանի դերասանուհին այժմ սովորում է Հակոբ Կոջոյանի անվան կրթահամալիրում, 10-րդ դասարանում։ Խոսելով մասնագիտական ընտրության մասին՝ Սոֆին ասաց․ «Դպրոցս արվեստի թեքումով է։ Ինձ համար 3 ուղի կա, որոնք ես մանկուց սիրել եմ՝ պարը, դիզայնը և դերասանական արվեստը։ Պարն իմ կյանքի գլխավոր մասն է կազմում, դերասանությունն իմ սիրելի զբաղմունքն է։ Դեռ չգիտեմ՝ որ ուղղությամբ եմ շարունակելու, սակայն հստակ կարող եմ ասել, որ լինելու եմ արվեստի մեջ»։

  Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее