▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սոչիում ավտովթարի հետևանքով 42-ամյա հայ է զոհվել

 

Սոչիում հունիսի 20-ին՝ գիշերը 02։30-ի սահմաններում, ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել է 2 մարդ։ Ինչպես հայտնում են ՌԴ ՆԳՆ Կրասնոդարի երկրամասի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից, զոհերից մեկը Հայաստանի 42-ամյա բնակիչ է։

Նախնական տվյալներով՝ Mercedes մակնիշի ավտոմեքենայի 28-ամյա վարորդը կորցրել է կառավարումը, դուրս եկել հանդիպակաց գիծ և բախվել Renault-ին, որը վարելիս է եղել հայաստանցին։ Վթարի հետևանքով զոհվել են Renault-ի վարորդը և ուղևորը, իսկ Mercedes-ի վիրավոր ուղևորին ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее