▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սոցիալական ծանր վիճակը սպանել էր ժողովրդի ունեցած վերջին հույսը

Չնայած նրան, որ հոկտեմբերի 10-ի հանրահավաքը շատ խոստումնալից էր բազմաթիվ առումներով, այդուամենայնիվ հարկ է նշել ամենակարևորը՝ այն ժողովրդի ճնշող մեծամասնության մեջ նորից հույս արթնացրեց։ Հույս՝ Հայրենիքում մնալու, հույս՝ լավ ապրելու, հույս՝ պանդուխտ չդառնալու։

Սոցիալական ծանր վիճակը և երկրում տիրող անարդարության մթնոլորտը վաղուց արդեն սպանել էր ժողովրդի ունեցած վերջին հույսը և ահա հանրահավաքն էր, որ կարծեք թե վերածնեց մեր հայրենակիցների հույսը։ 
Մի կողմից ժողովուրդն է հոգնել ստեղծված իրավիճակից, մյուս կողմից ոչ իշխանական ուժերը իրենց հերթին հայտնեցին, որ կանգնած են ժողովրդի կողքին և պատրաստ են լուծել ժողովրդի խնդիրները։

Կարելի է ասել, որ հաջողությունների սկիզբը դրված է, սակայն դրան վերջնականորեն հասնելու համար պետք է քաղաքական և հասարակական լայն կոնսոլիդացիա, որի ընթացքում քառյակը գուցե կդառնա տասնյակ, իսկ ազատության հրապարակում հավաքված մեր հայրենակիցների թիվը մի քանի տասնյակ հազարից կդառնա մի քանի հարյուր հազար։ Միայն լայն ու բազմաշերտ կոնսոլիդացիան կարող է բերել հաջողության։

Իրական Հայաստան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее