▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

SOCAR-ի ադրբեջանցի աշխատակիցը հպարտանում է Նիկոլ Փաշինյանով

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Բաքվի բնակիչ ադրբեջանցին հպարտանում է Նիկոլ Փաշինյանով

Փաստացի պատերազմի մեջ ենք, հարևան Իրանը ռմբակոծվում է, իսկ թագավորի չափ լիազորություններ ունեցող Նիկոլ Փաշինյանը նստել է ծառի տակ, նկարում է նապաստակ։ Նա Ֆեյսբուքի իր էջում տեասնյութ է տեղադրել դպրոցականների մրցաշարի մասին ու գրել ․ «Անցկացվեց Դպրոցականների բասկետբոլի լիգայի անդրանիկ մրցաշարը»։ Ադ տեսանյութի ու գրառման տակ Բաքվի բնակիչ, նավթային ՍՕԿԱՌ ընկերության աշխատակից Սարխան Աբդուռախմանովը(լուսանկարում) հայերեն մեկնաբանություն է զետեղել ․«Մենք հպարտանում ենք ձեզնով պարոն վարչապետ»։ Ադրբեջանցին «պարոն վարչապետ» խոսքերից առաջ ստորակետ չի դրել, սակայն դրանից Նիկոլ Փաշինյանի հանդեպ նրա հպարտությունը չի խամրում»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее