▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շնորհակալություն ենք հայտնում բոլորին Երևանի համաքաղաքային շաբաթօրյակին աջակցության և ակտիվ մասնակցության համար

«Հուլիսի 29-ի Երևանի համաքաղաքային շաբաթօրյակին, չնայած ամառային տապին, մասնակցել են Երևանի քաղաքապետարանի, վարչական շրջանների աշխատակազմերի, քաղաքապետարանի ենթակայության կառույցների, պետական ու մասնավոր կազմակերությունների աշխատակիցներ, կրթօջախների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ՝ ընդհանուր առմամբ 14550 քաղաքացի:

Առավել դժվարամատչելի տեղանքների մաքրման համար օգտագործվել է 121 միավոր տարբեր նշամակության տեխնիկա:

Շնորհակալություն ենք հայտնում բոլորին աջակցության և ակտիվ մասնակցության համար, հույս հայտնելով, որ կգա մի օր, որ Երևան քաղաքում շաբաթօրյակների կարիք չի լինի»,-գրել է Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը ֆեյսբուքյան իր էջում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее