Հայաստանի կառավարության այսօրվա նիստի ավարտին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը համատեղ աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին՝ նրան հաջողություն մաղթելով խորհրդարանում։
Արփինե Հովհաննիսյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Կառավարությանն ու հաջողություն մաղթել աշխատանքում
Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրություններում Հովհաննիսյանը զբաղեցնում էր իշխող ՀՀԿ-ի համամասնական ցուցակի 3-րդ հորիզոնականը։ Արդարադատության նոր նախարարի անունը դեռ չի նշվում։
Կարդացեք նաև` Արփինե Հովհաննիսյանի ներկայացրած վերջին օրինագիծն իբրև նախարար


