▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շնորհակալ ենք հայ զինվոր, մենք քեզ հետ ենք. Նարինե Դովլաթյանը՝ բարեգործական համերգի մասին

«Շնորհակալ ենք հայ զինվոր, մենք քեզ հետ ենք». Նարինե Դովլաթյանը՝ բարեգործական համերգի մասին

Life.panorama.am-ը գրում է.

Նարինե Դովլաթյանը, Հայկ Պետրոսյանը, Սեւակ Ամրոյանը, Սոնա Ռուբենյանն ու Անդրե Սիմոնյանը հավաքվել են մեկ նպատակի շուրջ. «Շնորհակալ ենք հայ զինվոր, մենք քեզ հետ ենք»՝ ահա այս խորագրի ներքո նրանք հանդես կգան բարեգործական համերգով, որի ողջ հասույթը կտրամադրվի արցախյան քառօրյա պատերազմի հետեւանքով ծանր վիրավորում ստացած, ժամկետային զինծառայող` 19-ամյա Ռուբեն Առաքելյանին:

Այս եւ այլ թեմաների շուրջ Life.panorama.am-ը զրուցել է երգչուհի Նարինե Դովլաթյանի հետ: Մեզ հետ զրույցում երգչուհին նշեց, որ առաջարկը ստանալուն պես վայրկյան անգամ չի մտածել բարեգործական համերգին մասնակցելու վերաբերյալ.

«Ապրիլ ամիսը մեր երկրի համար ողբերգական սկսվեց ու ցավոք դեռեւս շարունակվում են լարված օրերը: Նման իրավիճակներում ոչ բոլորը կարող են զենք վերցնել ու մեկնել առաջնագիծ, բայց բոլորիս պարտքն է ուժերի ներածին չափով օգտակար լինել ու մեր լուման ներդնել մեր զինվորների համար: Այս բարեգործական համերգի մտահղացումը պրոդյուսեր Ալեքսանդր Մհերյանինն ու Հայկ Պետրոսյանինն է, հենց նրանց կողմից էլ ստացա մասնակցության առաջարկն ու  անմիջապս համաձայնեցի: Այս համերգի շնորհիվ մենք եւ հանդիսատեսը կօգնենք ծանր վիրավորում ստացած, ժամկետային զինծառայող 19-ամյա Ռուբեն Առաքելյանին,  ով այս պահին բուժում է ստանում Էրեբունի բժշկական կենտրոնում: Հանդիսատեսն իր ներկայությամբ մասնակից կդառնա Ռուբեն Առաքելյանի բուժմանը. Հուսամ մեր այս համերգը ճիշտ նպատակին կծառայի»:

Ի դեպ՝ համերգը կկայանա Մայիսի 9-ին, ժամը 19:30-ին, Հ. Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնում:

Նարինե Դովլաթյանի հետ խոսեցինք նաեւ «Աբելի քույրը» հեռուստասերիաից, նրա խոսքով՝ արդեն ամբողջովին հարմարվել է դերասանուհու կարգավիճակին.

«Արդեն 3-րդ ամիսն է, ինչ նկարահանվում եմ «Աբելի քույրը» հեռուստասերիալում, հասցրել եմ ամբողջովին ընկալել կերպարս ու կարծես թե սիրվել: Սա ինձ համար շատ կարեւոր փորձ է, քանի որ գեղարվեստական ֆիլմերից առաջարկներ շատ եմ ստանում եւ ապագայում ավելի ճիշտ կկարողանամ տարբեր դերեր մարմնավորել»,- նշեց Նարինեն:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее