▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շնորհակալ ենք բոլորին, ովքեր մեզ հետ քննադատեցին այդ արարքը. Սերժ Սարգսյան

Արմնյուզ հեռուստաընկերության ուղիղ եթերի միջոցով առաջարկում ենք հետևել Մինսկում նախատեսված երկու իրադարձություններին`  ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստերին:

 

Ուղիղ եթերին հետևել այս հղումով

 

Նշենք, որ  Սերժ Սարգսյանն արդեն ելույթ է ունեցել ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովում ու  անդրադարձել է Դեր Զորի հայկական եկեղեցու պայթեցմանը:

Անդրադառնալով  Մերձավոր Արևելքում կրոնական անհանդուրժողականությանը` Սերժ Սարգսյանը կարևորել է երիտասարդության շրջանում հանդուրժողականության քարոզումը և անդրադարձել դրա բացակայության հետևանքներին:

Հենց դրա դրսևորումն էին Դեր Զորի հայկական եկեղեցու պայթեցումը, մերձավոր արևելքում քրիստոնյաների ու եզդիների նկատմամբ բռնությունները:
 - Կրոնական անհանդուրժողականության դրսևորում էր Դեր Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու պայթեցումը: Ցեղասպանության զոհերի մասունքների պղծումը, որոնք պահվում էին այդ եկեղեցում, բռնությունները, որոնց ենթարկվում են քրիստոնյաները և եզդիները Մերձավոր Արևելքում չեն կարող տեղավորվել մեզ հայտնի կրոնների, այդ թվում` իսլամի փիլիսոփայության մեջ: Մենք շնորհակալ ենք բոլորին, ովքեր մեզ հետ քննադատեցին այդ արարքը, - ասել է Սերժ Սարգսյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее