▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շնորհակալ եմ, տղե՛րք. Սեյրան Օհանյան

Արդեն տեղեկացրել ենք, որ Ազատամարտիկների դաշինքը միացել է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին: ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանն, այս առիթով, հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև. 

Սիրելի՛ մարտական ընկերներ, եղբայրնե՛ր

Ազատամարտիկների դաշինքի այսօրվա որոշումը՝ միանալ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին, ինձ համար ոչ միայն քաղաքական աջակցություն է, այլև, առաջին հերթին, մարտական ընկերների կողմից ցուցաբերված բարձր վստահության դրսևորում և մեծ պատիվ։

Չեմ թաքցնում, ես, իրոք, ունեմ ձեր կարիքը։ Ինձ համար կարևոր է, որ իմ կյանքում սկսված այս նոր փուլը մենք անցնելու ենք միասին՝ մեջք մեջքի տված։ Ինչպես 90-ականների սկզբին մենք, կողք կողքի կանգնած, գիտեինք միասնականության գինը, գիտեինք՝ ինչի համար ենք դուրս եկել պայքարի, և պատրաստ էինք մեր կյանքը նվիրաբերել հանուն ընդհանուր հաղթանակի, այնպես էլ այսօր մեզ միավորում է մեկ նպատակ՝ շենացնել, ուժեղացնել մեր երկիրը։

Ինչպես 25 տարի առաջ մենք կարողացանք պատվով լուծել խնդիրը, այնպես էլ անելու ենք այսօր՝ խաղաղ պայքարում, հանուն Հայաստանի և Արցախի անվտանգության, հանուն Հայաստանի և Արցախի զարգացման, հանուն մեր ժողովրդի բարեկեցության։

Շնորհակալ եմ, տղե՛րք։

Հարգանքով՝ Սեյրան Օհանյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее