▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շնորհակալ եմ Գերմանիայի խորհրդարանի թուրքական ծագմամբ բոլոր պատգամավորներին. Սերժ Թանկյան

«Sistem Of A Down» աշխարհահռչակ ռոք խմբի հայազգի երգիչ Սերժ Թանկյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհակալություն է հայտնել Գերմանիայի Բունդեսթագի թուրքական ծագմամբ բոլոր պատգամավորներին, որոնք արիաբար կողմ են քվեարկել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու բանաձևին։ Այս առիթով նա մասնավորապես գրել է.

«Ես ցանկանում եմ անձամբ շնորհակալություն հայտնել Գերմանիայի խորհրդարանի թուրքական ծագմամբ բոլոր 11 խորհրդարանականներին, որոնք արիաբար քվեարկեցին իրենց խղճի համաձայն՝ Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին։

Որպես միջազգային հանրություն, մենք երբեք չպետք է թույլ տանք, որ ճշմարտությունը բարձրաձայնողները հետապնդվեն բռնակալների հետ կապված հանցագործների կողմից»։

Հիշեցնենք, որ հունիսի 2–ին Գերմանիայի խորհրդարանն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее