▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շները հարձակվել էին գրող Նորայր Ադալյանի վրա` Հանրապետության հրապարակում

Հունվարի 1-ին,  առավոտյան ժամը 11-ին մայրաքաղաքի Հանրապետության հրապարակում մոտ 15 քաղցած ու գազազած շուն հարձակվել են մեր ժամանակների ականավոր գրող, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, բանասիրական գիտությունների դոկտոր Նորայր Ադալյանի վրա:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է արվեստագետ Լևոն Մութաֆյանը` նշելով, որ « շները պատառոտել են Նորայր Ադալյանի հագուստները, փորձել են հոշոտել նրան: Բարեբախտաբար մոտակայքում հայտնվել է երկու տղամարդ և օգնության հասել: Ականավոր գրողին պատառոտված շորերով, աջ արմունկի կոտրվածքով ակադեմիկոս ԱԵԼԻՏԱ ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆԻ աջակցությամբ հասցրել են թիվ մեկ կլինիկական հիվանդանոց, որտեղ օգնություն են ցույց տվել»:

Լևոն Մութաֆյանը նաև տեղեկացրել է, որ հիմա գրողը տանն է և պատկան մարմինների ուշադրությունն է հրավիրել փաստին, որ երկրի գլխավոր հրապարակում օրը ցերեկով շներ են վխտում, հարձակվում մարդկանց վրա...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее