BlogNews.am-ը գրում է. Ամառը թեժ ընթացքի մեջ է, և դա նշանակում է, որ ճամփորդելու իսկական ժամանակն է: Առաջիկա հանգստի ու ճամփորդությունների թեմաների շուրջ կայքն այսօր զրուցել է «EL» ամսագրի գլխավոր խմբագիր Մայա Պողոսյանի հետ, ով սիրով կիսվել է երեխայի հետ ճամփորդելու առանձնահատկությունների, ճամփորդական ուղղություն ընտրելու հարցում իրենց ընտանիքի նախապատվությունների, ինչպես նաև ճամփորդության մեկնելուց առաջ ճամպրուկը հավաքելու վերաբերյալ մի քանի կարևոր, սեփական դիտարկումներով.
Մայան ասում է, որ ընտանեկան հանգստի նախատեսում են մեկնել արդեն հուլիսի վերջին: Ձևավորված ավանդույթի համաձայն՝ նորից Հունաստան՝ Կրետե. «Սա արդեն 4-րդ կամ 5-րդ անգամը կլինի, որ Ալեքսին տանում ենք նույն վայրը, որովհետև երկար փնտրելուց հետո երևի թե ամենահարմար տեղն է երեխայի հետ հանգստանալու համար: Սկզբունքորեն դեմ ենք Անթալիային, երբեք հանգստի չենք մեկնել Թուրքիա: Մեր ընտանիքում հայրենասիրական մտածելակերպը վառ է արտահայտված: Իսկ թե ինչու ամեն տարի երեխայի հետ հենց Հունաստան, ասեմ, որ դա պայմանավորված է մի քանի հանգամանքով. նախ՝ երեխայի հետ թռիչքը շատ երկար չէ, հետո՝ ծովն է շատ լավը, ինչպես նաև հյուրանոցներն են շատ հարմար երեխայի հետ հանգստանալու և ժամանցի համար: Դրա համար էլ այս տարի ևս որոշեցինք Հունաստան մեկնել: Մեր ընկերների ու նրանց երեխաների հետ ենք մեկնելու, որոնց հետ Ալեքսը մտերիմ է, ու արդեն մի քանի տարի է ՝ մեր հանգիստն այսպես ենք կազմակերպում. առաջին հատվածը երեխայի հետ, իսկ դրանից հետո ես ու ամուսինս հանգստի ենք մեկնում երկուսով: Այս տարի նախատեսում ենք մեկնել Բալի»:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում
Կարդացեք նաև՝ Դրանում ամոթ բան չկա. Մայա Պողոսյանը՝ վաճառողուհի աշխատելու լուրերի մասին և ոչ միայն